211652_close_icon
views-count120559 դիտում article-date 09:43 09-04-2020

Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում. NEWS.am

Միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության հնարավոր պատվիրատուները Հայաստանից են։ Նման կարծիք [url=https://news.am/arm/news/571365.html?fbclid=IwAR39CGQfkhfLc07MfUNhPLVNQ2kUl-ewGZQDoBQI1MAXNbrytPG0bl-MzS0]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայտնեց Բոլյանի կինը՝ Լուսինե Գասպարյանը։ Վերջինս ամուսնու սպանությունից հետո առաջին անգամ խոսել է Բոլյանի՝ ՌԴ–ում և Հայաստանում ծավալած գործունեության, կիսատ թողած ծրագրերի, սպանության գործի, ամուսնու անվան հետ կապված հրապարակումների մասին։ Աշոտ Բոլյանը սպանվել է 2019թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայում։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։ Բոլյանը եղել է WPKA վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության և գավաթի, ինչպես նաև WPKA վարկածով քիգ բոքսինգի Ասիայի գավաթի հաղթող։ Թաիլանդական բռնցքամարտում Բոլյանը հայտնի էր իր սահմանած հարվածային արագության ռեկորդով։ Հայ բռնցքամարտիկը 2004 թվականին տեղափոխվել էր Ռուսաստան, որտեղ և ավարտել է մարզական կարիերան: Վերջին շրջանում նա գլխավորում էր Հայկական համաշխարհային կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։ [b]Տիկին Լուսինե, ինչպե՞ս իմացաք դեպքի մասին, սպանության օրը խոսե՞լ եք ձեր ամուսնու հետ։ [/b] Այդ օրը սովորականի պես Աշոտը եկավ տուն, միասին ճաշեցինք, հետո գնացինք հիվանդանոց՝ մեր երեխային տեսակցության, վերադարձանք տուն, ժամը 19:00–ի սահմաններում նա դուրս եկավ։ Բակում դարանակալած սպասում էր «քիլլերը», ով արեց իր սև գործը։ Ես պատուհանից տեսա, որ ինչ–որ բան է կատարվում բակում, բայց չէի պատկերացնում, որ ամուսինս է սպանվել, հետո իրավապահները բարձրացան և ինձ հայտնեցին կատարվածի մասին։ [b]Ներկայումս ի՞նչ փուլում է գործի քննությունը, պարզվե՞լ է արդյոք սպանության հնարավոր շարժառիթը, կասկածյալներ կա՞ն։ [/b] Գործի քննությամբ զբաղվում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, ես համագործակցում եմ ռուս իրավապահների հետ և վստահում եմ նրանց։ Քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում մանրամասեր հայտնել։ Ես փաստաբան չունեմ և, կարելի է ասել՝ միակ անձն եմ, ով շահագրգռված է, որ գործը բացահայտվի և բացահայտվեն սպանության պատվիրատուները։ Ինձ քիչ է հետաքրքրում կատարողը, ինձ համար կարևորը պարզելն է, թե ով է պատվիրատուն։ Ես վստահ եմ, որ պատվիրատուն կամ պատվիրատուները բացահայտվելու են, բայց համոզված եմ, որ Աստված է իրենց պատժելու։ [b]Իսկ կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր պատվիրել սպանությունը, ձեր ամուսինը թշնամիներ ունե՞ր։ [/b] Ես կարծում եմ, որ պատվիրատուն Հայաստանից է, բայց առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց։ Ամուսինս անձնական թշնամիներ չուներ, սակայն մշտապես պայքարել է անարդար երևույթների դեմ, պաշտպանել թույլերին ու եթե միջամտում էր ինչ–որ մարդկանց «մութ» պլանները ձախողում, բնականաբար դառնում էր ինչ–որ մարդկանց համար թշնամի։ [b]Այսինքն իրեն դիմում էին, որ ինչ–որ հարցե՞ր լուծեր։ [/b] Որպեսզի պատկերացնեք, մի սովորական օրինակ բերեմ։ Շատ է պատահել, երբ հայ բանվորները եկել են էստեղ աշխատելու, 4-5 ամիս չարչարվել, աշխատել են, բայց նրանց չեն վարձրատրել, այսինքն գործատուն «գցել» է նրանց։ Մարդիկ ճարները կտրած զանգում՝ խնդրում էին Աշոտին, ասում՝ օգնեք փողերս ստանամ, որ կարողանամ վերադառնալ Հայաստան։ Ամուսինս մի զանգով լուծում էր այդ հարցը ու դրա դիմաց ոչինչ չէր վերցնում. հիմա ի՞նչ, նա այդ քայլով լավությու՞ն արեց, թե հարց լուծեց, ի՞նչ է, դա անօրինականությու՞ն է։ Իսկ ամուսինս պետական համակարգում էր աշխատում և ապահովված էր։ Մի դեպք էլ պատմեմ, որի մասին ուրիշներից եմ լսել, քանի որ Աշոտը խուսափում էր իր արածների մասին պատմել։ Մոսկվայում մի շուկա կա, որտեղ ադրբեջանցիներն ու դաղստանցիներն անօրինական «նալոգներ» էին հավաքում հայերից ու «նեղում» մերոնց. շուրջ 100 հայի մասին է խոսքը. ամուսինս լուծեց այդ խնդիրը ու 100 ընտանիք ազատվեց այդ խնդրից, բայց դրանից հետո, բնականաբար դարձավ մի խումբ դաղստանցիների կամ ադրբեջանցիների թշնամին և նմանատիպ շատ դեպքեր։ Սրանք խնդիրներ են, որոնցով պետք է զբաղվեին ՌԴ–ում հայերի շահերը ներկայացնող կառույցները, սակայն աչք էին փակում այդ երևույթների վրա։ [b]Որքանով տեղյակ եմ, ձեր ամուսնու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել, կպատմե՞ք այդ դեպքի մասին. հնարավո՞ր է՝ մահափորձի և սպանության հետևում նույն անձն է կանգնած։ [/b] Այո, եղել է նման բան, 14 տարի առաջ նոյեմբերի 13–ին դարձյալ Մոսկվայում , նույն այն օրը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/571365.html?fbclid=IwAR39CGQfkhfLc07MfUNhPLVNQ2kUl-ewGZQDoBQI1MAXNbrytPG0bl-MzS0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր