211652_close_icon
views-count489 դիտում article-date 20:56 08-04-2020

ԱՊԼ-ը հերքել է մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու լուրերը

Անգլիական Պրեմիեր-լիգան մտադիր չէ ժամանակից շուտ ավարտել ընթացիկ մրցաշրջանը՝ չնայած հակառակ տեղեկությունն էր տարածվել, հայտնում է Armsport.am-ը: The Independent-ը հայտնում է, որ լիգայի կողմից մնացած խաղերը չանցկացնելու մասին լուրերը ճշգրիտ չեն: ԱՊԼ-ի կողմից մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն: Նրա խոսքով, լիգան պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ առ այն, որ «Անգլիայում իրավիճակն ավելի ու ավելի լուրջ է դառնում»: Ավելի վաղ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշում էր կայացրել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանից հետո ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ նման որոշում կայացրած լիգաների ակումբները չեն կարողանա մասնակցել եվրագավաթներին:

Նմանատիպ նյութեր