211652_close_icon
views-count555 դիտում article-date 16:55 08-04-2020

Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։ Ապրիլի 5-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 60 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց: Ապրիլի 6-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 147 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց: Ապրիլի 7-ից ,ժամը 09:00-ից մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 104 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 10 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց:

Նմանատիպ նյութեր