211652_close_icon
views-count284 դիտում article-date 16:29 08-04-2020

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում իր դրամաշնորհային ծրագրերով նոր հնարավորություններ կտա տեխնոլոգիական ոլորտի ընկերութուններին, այն ճարտարագետներին, որոնք արտակարգ դրության պայմաններում պարապուրդում են: «[url=https://armenpress.am/arm/news/1011517.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Մեր դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Հիմա որոշակի հնարավորոթյուններ կան տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, նրանց համար, որոնք ծառայությունների մատումամբ են զբաղվում: Դրամաշնորների շնորհիվ դրանք կկարողանան նաև ներդրումներ կատարել որոշ պրոդուկտների նախագծման և դրանց վաճառքների ուղղությամբ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկայական պայմանների հետ կապված ընկերությունները, թիմի որոշ անդամներ կարող են պարապուրդի մեջ լինել: Սա նրանց համար, կարծում եմ, լավ հնարավորություն է, որ դիմեն դրամաշնորհային ծրագրերին, որոնք մենք առաջիկայում կհայտարարենք: Եվ պարապուրդի մեջ գտնվող ճարտարագետները հնարավորություն կունենան լծվել պրոդուկտների արտադրման գործին»,-ասաց նախարարը: Նա նկատեց՝ պետության այս դրամաշնորհային ծրագրերը լավ հնարավորություն կարող են լինել: Պետությունն այս տարի շուրջ 930 մլն դրամ է նախատեսել այդ դրամաշնորհային ծրագրերի համար: Նախարարությունն արդեն հայտարարել էր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով դրամաշնորհների մրցույթ: Ընդունվել է 133 հայտ, որոնք ամփոփման փուլում են:

Նմանատիպ նյութեր