3890 դիտում
10:55 08-04-2020
Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները: Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ ունենք: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան հզոր ընկերություններ, որոնք ունեն բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար: Օրինակ՝ Գորիսում, ինչպես նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն:
«Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին: Նույնիսկ տեխնոլոգիական առումով ունենք ամենաբարձր մակարդակը: Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել: Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,- նշեց Կարեն Վարդանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
386 դիտում
21:58 08-04-2020
Ամփոփվել են թոքերի օդափոխման սարքերի վերաբերյալ առաջարկները
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»