211652_close_icon
views-count2435 դիտում article-date 23:14 07-04-2020

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են իրենց ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու են և ֆինանսավորվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրին։ Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացված գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է ավելի քան 127 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ողջ աշխարհում խոցելի երեխաների և համայնքների հետ կազմակերպության աշխատանքին նպաստելու համար։ Ի թիվս այլոց, հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարն օգտագործվելու է համայնքներին և և բուժաշխատողներին վերապատրասելու և վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ- 19-ը կանխարգելելու, հայտնաբերելու և բուժելու համար։ Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողություններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և խոցելի սոցիալական խմբերի վրա։ Այն նաև կարագացնի հիվանդության բուժման և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքները։ «Սա աննախադեպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, և մենք ողջ աշխարհում պետք է միավորվելու կոչ հնչեցնենք՝ ներգրավելով բոլորի՝ անհատների, ընկերությունների, կառավարությունների ներուժը» ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դեմ ուղղված պայքարի համերաշխության հիմնադրամին։ Այն խթանելու է մեր՝ առողջապահական և սանիտացիայի համակարգերի հզորացմանն ուղղված ջանքերը և կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ -19-ի ազդեցությունից արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի պարագայում»։ Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականորեն ուղղվելու են՝ ԱՀԿ՝ վիրուսի տարածմանը հետևելու, բացերն ու կարիքները գնահատելու, առաջնագծում աշխատուղ բուժաշխատողներին անձնական օգտագործման պաշտպանիչ պարագաներ տրամադրելու համար, ինչպես նաև՝ ապահովելու, որ լաբորատոր և թեսթավորման գործիքները հասանելի լինեն աշխարհի բոլոր երկրներին, իսկ վերջին տեխնիկական ցուցումները՝ համայնքներին ու առաջնագծում արձագանքողներին։ ՅՈՒՆԻՍԵՖ, որպեսզի այն ողջ աշխարհում երեխաներին ու նրանց ընտանիքներին հասանելի դարձնի ՔՈՎԻԴ-19-ի մասին գիտահեն տեղեկատվությունը և ԱՀԿ-ի վերջին ցուցումները, թե ինչպես կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։ Ինչպես նաև՝ աջակցի խոցելի երկրներին՝ հասանելի դարձնելով ջուրը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելման և վերահսկամն հիմնական միջոցները; խնամքը հասանելի դարձնի խոցելի ընտանիքների և երեխաների համար։ ՀՊՆԿ՝ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված նոր պատվաստանյութերի հետազոտման և զարգացման ուղղությամբ ֆինանսական առանցքային գործըներն է, որ սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և գործարկվել երեք շաբաթ առաջ։ Այն անհատների և կազմակերպությունների համար միակ միջոցն է համաշխարհային համաճարակի հաղթահարմանն ուղղված ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիորեն նպաստելու համար։ Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն ԱՄՆ դոլար է հավաքագել, որը ներառում է 219 000 անհատներից հանգանակելու պարտավորության հավաստիք, ինչպես նաև՝ հանգանակություններ 90 համաշխարհային ընկերություններից և կազմակերպություններից։

Նմանատիպ նյութեր