211652_close_icon
views-count623 դիտում article-date 19:00 07-04-2020

Կլոպ․ Մենք Կոուտինյոյին «Բարսելոնա» բաց չթողնելու հնարավորություն չունեինք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մանրամասներ է ներկայացրել 2018 թվականին Ֆիլիպե Կոուտինյոյի «Բարսելոնա» տեղափոխությունից։ «Ամենասկզբից ես հարգել եմ Կոուտինյոյի որոշումը։ Դրանից մի քանի շաբաթ առաջ մենք երկարաձգել էինք պայմանագիրը նրա հետ, բայց «Բարսայի» դեմ մենք շանս չունեինք։ Չէինք կարող թույլ չտալ նրան տեղափոխվել «Բարսելոնա» Դժվար էր, քանի որ մեզ մոտ խաղացողների պակաս ունեինք։ Ադամ Լալանան դուրս էր մնացել շարքից։ Կարճ ժամանակում մենք զրկվեցինք երկու խաղացողներից»,-Կլոպի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։ Ներկա պահին Ֆիլիպե Կոուտինյոն հանդես է գալիս «Բավարիայում» վարձակալությամբ։

Նմանատիպ նյութեր