211652_close_icon
views-count44679 դիտում article-date 18:08 07-04-2020

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ 151 դպրոցի բակից: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Աննա Կ.-ն դպրոցի բակում բարձրությունից վայր է ընկել և մի քանի պտույտ աստիճանների վրա գլորվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հերթական ահազանգն է տացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Աննա Կ.-ն մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր թիվ 151 դպրոցում: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր