211652_close_icon
views-count9622 դիտում article-date 22:09 07-04-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝[/color] Ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0129629001586267295780730.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Ապրիլի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ [img]https://st0.shamshyan.com/editor/0702294001586267306421093.jpg[/img]

Նմանատիպ նյութեր