211652_close_icon
views-count427 դիտում article-date 15:24 07-04-2020

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները. Արման Թաթոյանի ուղերձը

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն: Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։ Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։ Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը: Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները։ Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Նմանատիպ նյութեր