211652_close_icon
views-count3038 դիտում article-date 13:14 07-04-2020

Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր տիպի կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հաշվի առնելով ՀՀ պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժվելու իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ, սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք, անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք: Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ: ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր