211652_close_icon
views-count309 դիտում article-date 09:41 07-04-2020

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման՝ պայծառ ու լուսավոր, ծաղկուն ու արեւոտ: Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը: Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թեւ ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Նմանատիպ նյութեր