211652_close_icon
views-count5934 դիտում article-date 08:28 07-04-2020

Առանձնահատուկ ակնածանքով շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի փրկության զոհասեղանին.Սեյրան Օհանյան

Ապրիլի 7-ին Սուրբ աստվածածնի ավետման օրն է, Մայրության և գեղեցկության տոնը։ Եվս մեկ առիթ՝ արտահայտելու մեր սերն ու գնահատանքը ամենաթանկ ու հարազատ էակներին, ովքեր կյանք են պարգևել մեզ։ Ջերմորեն շնորհավորելով բոլոր մայրերին, մայրության բերկրանքին սպասող կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ նրանք հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը, լինեն սիրված ու երջանիկ՝ զգալով թիկունքում այն ամուր, հավատարիմ ուժը, որ ոչ թե շղթայում է, այլ ազատություն է տալիս՝ երազելու, ինքնադրսևորվելու, գեղեցիկ ապրելու։ Առանձնահատուկ ակնածանքով շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի փրկության զոհասեղանին, որդեկորույս այն մայրերին, որոնք, իրենց կսկիծը զսպելով, նոր զավակներ լույս աշխարհ բերեցին և զրկեցին իրենց թույլ լինելու, ցավին տրվելու իրավունքից։ Թող օրորոցային «վրեժը» նոր հույսեր, նոր երջանկություն պարգևի նրանց։ Սեր և խաղաղություն բոլորիս ընտանիքներին։ Սեյրան Օհանյան

Նմանատիպ նյութեր