211652_close_icon
views-count3529 դիտում article-date 18:54 06-04-2020

Կորոնավիրուսից մահացել է Խոսեպ Գվարդիոլայի մայրը

Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրը: Ինչպես հայտնում է ակումբը, Դոլորես Սալա Կարիոն 82 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից՝ Բարսելոնայի արվարձանում: «Բոլոր նրանք, ովքեր կապված են ակումբի հետ, այս տխուր ժամանակներում իրենց խորին ցավակցություններն են հայտնում Պեպին, նրա ընտանիքին և բոլոր ընկերներին», նշված է «Սիթիի» հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Գվարդիոլան մեկ միլիոն եվրո էր նվիրաբերել կատալոնական հիվանդանոցին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Նմանատիպ նյութեր