211652_close_icon
views-count328 դիտում article-date 18:22 06-04-2020

«Բավարիան» վերսկսել է մարզումները

«Բավարիան» վերսկսել է տներից դուրս մարզումները: Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները զբաղվել են 3-4 հոգանոց փոքր խմբերով: «Բոլոր հիգիենիկ պայմանները խստորեն պահպանվել են, որպեսզի կորոկանվիրուսի տարածումը դանդաղեցվի», նշված է ակումբի հայտարարության մեջ: Խաղացողները մարզվել են իրարից որոշակի տարածության վրա և կատարել վարժություններ, որոնք թույլ են տվել հեռավորություն պահպանել: Գերմանիայում կորոնավիրուսից վարակվածների թիվը անցել է 100 հազարի սահմանագիծը, սակայն մահացության տոկոսն այստեղ ավելի ցածր է՝ 1600 մարդ:

Նմանատիպ նյութեր