211652_close_icon
views-count3614 դիտում article-date 23:04 06-04-2020

Համավարակին հաղթելու ամենագործուն միջոցը ազգաբնակչության շրջանում մեծածավալ թեստավորման իրականացումն է. ՀՀ ԱԺ փոխնախագահ

[b]Խնդիրներ որ դեռ լուծում չունեն[/b] Վերջին օրերին բազմաթիվ բողոք-նամակներ են ստացվում առ այն, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը իրականում անօգուտ են և ոչ ներառական: Հիմա խոսենք ըստ էության: Մասնավորապես խիստ մտահոգություն է առաջացնում այն, որ ներկայումս ՀՀ-ում շարունակում են փոքր մնալ իրականացվող թեստավորման ցուցանիշները: Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում օրական իրականցվում է 200-300 թեստավորում: Հավատացեք սա ոչ թե քիչ է, այլ շատ քիչ է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համավարակին հաղթելու ամենագործուն միջոցը ազգաբնակչության շրջանում մեծածավալ թեստավորման իրականացումն է: Օրինակ համավարակի դեմ հաջող պայքարի առաջավոր երկիր համարվող Հարավային Կորեայում օրական իրականացվում է 15-20 հազար թեստավորում: Հասարակության շրջանում մեկ այլ բողոք հարուցող հարց է հանդիսանում վերցված վարկերի վերադարձման հարցը: Պետք է բոլոր վարկերի գծով ՀՀ կառավարությունը և ՀՀ ԿԲ իրականացնեն առաջիկա մի քանի ամիսների գծով տոկոսների համաներում և մարման ժամկետների երկարացում այդ ամիսների կտրվածքով: Ավելին՝ այդ ամիսներից հետո էլ պետք է առաջարկվի մեխանիզմ, որը կենթադրի մուծումների բեռի աստիճանական վերականգնում: Օրինակ մեր դաշնակից Ռուսաստանում արդեն իսկ մշակվում է այդ մեխանիզմը: Չլուծված է շարունակում մնալ գործազուրկների հիմնախնդիրը: Ինչ է նշանակում օժանդակություն տալ նրանց մի մասին: Սա անընդունելի է ու դատապարտելի: Հասարակության վրդովմունքն այս առումով լրիվ տեղին է, քանի որ պետք է օժանդակություն տրվի բոլոր գործազուրկներին և այդ օժանդակությունը պետք է լինի առնվազն առաջիկա ամիսների կտրվածքով, այլ ոչ թե միանվագ: Օրինակ ԱՄՆ կառավարության տնտեսական օժանդակության փաթեթով ավելացվել է տրվող գործազրկության նպաստների գումարը, որը ունի երկու նպատակ: Մի կողմից թեթևացնում է գործազրկության ճիրաններում հայտնված անձանց սոցիալական հիմնախնդիրները, իսկ մյուս կողմից ավելացնում է տնտեսության մեջ կատարվող սպառման ծախսերը, որը էական նշանակություն կունենա իրական հատվածի իրացման ծավալների պահպանման տեսանկյունից: Հասարակության շրջանում առկա դժգոհությունների մի ստվար մաս էլ վերաբերում է այնպիսի խոցելի խավերի, ինչպիսիք են հաշմանդմաները, տարիքային կենսաթոշակառուները, բազմազավակ մայրերը և այլն: Ցավոք այստեղ ևս մեր կառավարության կողմից իրականցվող քայլերը ոչ բավարար են և ոչ էլ հուսադրող քաղաքացիների համար: Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է աներկբա նշել, որ իրականցվող միջոցառումների մասշտաբները խիստ անհամապատասխան են ստեղծված իրավիճակին, որի վառ վկայությունն են հանդիսանում հասարակության մեջ առկա խորը դժգոհությունները: [b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր