211652_close_icon
views-count25249 դիտում article-date 17:01 06-04-2020

Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նշեց, որ վարակվածներից 35-ը գտնվում են ծանր վիճակում, դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն, սակայն թթվածնի կարիք ունեն, որը ստանում են հիվանդանոցներում, իսկ 8 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Ցավոք՝ ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի. «Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնմեկուսաացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր