3955 դիտում
16:14 06-04-2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով:
Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:
Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետեւել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը: Համակարգը զանգը կուղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, ով կպատասխանի քաղաքացու հարցին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված, հորդորում ենք քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար:
Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
22:44 16-01-2019
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ հեռախոսահամարով՝ 1-05
1072 դիտում
22:38 21-06-2023
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ
Այս բաժնից
934 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1066 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
568 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ