662 դիտում
13:36 06-04-2020
Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում առկա սահմանափակումներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներում առկա սահմանափակումներին, ինչպես նաև Վերին լարսի եղանակային պայմաններին:
«[url=https://armenpress.am/arm/news/1011273.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Վերին լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային` կապված առատ ձյան հետ, անցակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար»,- ասաց Սիմոնյանը:
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
09:25 24-09-2020
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին․ «Ամերիկայի ձայն»
1706 դիտում
23:00 05-08-2021
ՄԻՊ-ն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան