211652_close_icon
views-count4246 դիտում article-date 22:01 05-04-2020

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում: Վաղն Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։ Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր