211652_close_icon
views-count720 դիտում article-date 11:42 05-04-2020

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:

Նմանատիպ նյութեր