211652_close_icon
views-count13292 դիտում article-date 09:43 05-04-2020

Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան

Համաճարակի մեկնարկի հենց սկզբից «գլոբալ մտածողները», հետո՝ ավելի փոքր տրանաչափի մտավորականները, հետո՝ գրեթե բոլորը գրում են այն մասին, որ աշխարհն համավարակից հետո այլեւս երբեք նույնը չի լինի։ Կանխատեսումների, տեսակետների, հոդվածների եւ վերլուծությունների պակաս, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհի քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական եւ սոցիալական նկարագիրը, չկա։ Մենք էլ կենցաղային մշակույթի մակարդակով, միացնելով ինքնապաշտպանական բնազդները առկա ինֆեկցիոն վտանգի, խորացող սոցիալ-ֆինանսական խնդիրների եւ «նոր աշխարհի» անորոշ դիմագծերի ահերից, կարանտինը արտաքուստ վեր ենք ածում ուտել-խմելու, կատակ-մասխարայի սոցցանցային կառնավալի։ Մեզ, միամիտներիս, կարծես թվում է, թե այսօրվա ռիսկերը, վաղվա հոգսերը եւ նոր ապագայի վախեցնող հեղհեղուկությունը վերապրելու մեր ուժը նախկին կյանքի ենթագիտակցական ստերեոտիպների եւ դրվագային երջանկության ռեպլիկացիաների մեջ է։ Այնինչ կարեւոր հարցը մնում է դեռ անպատասխան. Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը։ Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է։ Արդյո՞ք տարիներ շարունակ մեզ որպես նորաձեւ հրամցված սպառողական արհեստականությունների տակ մեր իրական, պարզ ու բարոյական մարդկային ինքնության բյուրեղները «դրսի կամար ապրելու» փոշուց ազատելու ժամանակը չէ։ Մի խոսքով. Եթե աշխարհը փոխվելու է, ապա ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհի մարդը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր