211652_close_icon
views-count5340 դիտում article-date 23:54 04-04-2020

Լատվիայում 40 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով

Լատվիայում բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը: Այս մաին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Յուրի Պերեվոշչիկովը: Վերջինս հայտնել է, որ ներկա պահին առողջապահության համակարգի 40 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով: Վերջին օրվա ընթացքում Լատվիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 35 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 493 մարդ: Դա նշանակում է, որ հիվանդների գրեթե 10%-ը կապված է առողջապահական համակարգի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ամբողջ աշխարհում կորոնավիրուսից վարակվելու ընդհանուր թիվը անցել է 1 միլիոնի սահմանագիծը: Ներկա պահին COVID-19-ի ախտորոշումը հաստատվել է 1 133 455 մարդու մոտ:

Նմանատիպ նյութեր