211652_close_icon
views-count3460 դիտում article-date 16:45 04-04-2020

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառվել են

Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։ Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։ Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ՌԴ կառավարության կողմից ձեռք էր բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր