211652_close_icon
views-count2577 դիտում article-date 14:15 04-04-2020

Արցախի ոստիկանությունը մարտի 31-ի ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացել

Արցախի Հանրապետության ոստիկանությունը մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացել։ Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջից։ ԱՀ ոստիկանությունը մանրամասն ներկայացրել է արձանագրված խախտումները։ Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Grisha Danielyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես են մի խումբ անձինք Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 դպրոցի շենքում տեղակայված 1/21 ընտրական տեղամասում ընտրողից պահանջում հեռախոսից ջնջել քվեաթերթիկի լուսանկարը: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Artsakhnews» խմբի կողմից տեսանյութ է տարածվել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 5-րդ դպրոցի մարզադահլիճում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու վերաբերյալ: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Sergey chamanyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 7-րդ դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն առ այն, որ Արցախի արդարության կուսակցության ֆեյսբուքյան կայքում հրապարակվել էր Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում քվեատուփերը կնքված չլինելու և ԱՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները չկատարելու վերաբերյալ տեղեկությունները: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն այն մասին, որ ֆեյսբուքյան կայքի օգտատեր Աննա Այվազյանը տեղեկություն է հրապարակել, մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տրանսպորտային միջոցի վառելիքի տեսքով թեկնածուի համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ 168.am կայքում հրապարակվել է դիտորդ Սոնա Աղեկյանի գրառումն՝ «Մարտակերտի երկու ընտրատեղամասերում արձանագրել ենք, որ կահավորանքը սխալ է, քվեատուփը դրել էին աստիճանների տակ, որպեսզի վերևից մեկը վերահսկի, որ մարդիկ վախից քվեարկեն նրան, ում պատվիրված է» բովանդակությամբ: Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ asparez.am կայքում հրապարակվել է «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացված նախնական տեղեկանքում զետեղված մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 ընտրատեղամասում ժամը 14:30-ից մինչև 14:45-ը տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով» վերնագրով գրառումով տեղեկությունը: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերը այն մասին, որ 02.04.202թ. «facebook» կայքում «Roman Babayan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել որում նշվում է, որ մարտի 31-ին Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 7/1 ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը ենթադրաբար լուսանկարվել է: Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանություն է մուտք գործել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակ» խորհրդատվական ՀԿ֊-ի կողմից տրված հանցագործության մասին հաղորդումն այն մասին, որ «facebook» կայքում «Վիտալի Բալասանյան Vitali Balasanyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից մարտի 28-ին հրապարակվել էր, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների շարքային աշխատողների կողմից սպառնալիքներ են հնչում,որ քվերարկեն իրենց նշած թեկնածուի օգտին։ Ոստիկանությունը ստուգում է արձանագրված խախտումները։

Նմանատիպ նյութեր