211652_close_icon
views-count3503 դիտում article-date 11:40 04-04-2020

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 20.23%-ով և կազմել 29.00 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 18.07%-ով և կազմել 34.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նմանատիպ նյութեր