211652_close_icon
views-count6684 դիտում article-date 10:05 04-04-2020

ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մի ցավալի բան կա այսօր։ Մտնում ես խանութներ, գնումներ ես անում, և այլևս ՀԴՄ կտրոններ չեն տալիս։ Ուրախացել էինք, մտածում էինք, որ արդեն մեր ժողովուրդը եկավ անհրաժեշտ գիտակցության, որ ՀԴՄ կտրոն տրամադրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, դա նրա պարտքն է իր երկրի առջև։ Սակայն եկան, այսպես ասած, կորոնավիրուսի ժամանակները։ Ու ամեն ինչ ոնց որ թե մոռացվում է։ Իշխանության գլուխն արդեն խառն է հազար ու մի գործերով, ստուգողները պակասեցին։ Դե, գնորդներին էլ ասվում է՝ խուսափեք շփումներից, պահպահեք հանրային հեռավորությունը։ Չգիտեմ՝ ի՞նչը կօգնի այս պարագայում․ հարկային ծառայությո՞ւնը պետք է ակտիվացնի վերահսկողությունը, պետական մյուս կառույցնե՞րը պետք է ավելի զգոն լինեն, թե՞... Բայց մի բանում վստահ եմ՝ իրավունք չունենք հետքայլ կատարելու գիտակցական այն մակարդակից, որին հասանք այս վերջին երկու տարվա ընթացքում։ Պետք է յուրացրած ու մեր մեջ ամրակայած լինեինք ազնիվ ու սրտացավ քաղաքացի լինելու դասը։ Եվ այն գիտակցությունը պետք է մշտապես ներկա լիներ մեր մեջ, որ յուրաքանչյուր անհատ իր պետության թիկունքին կանգնած է։ Այո, մեզանից յուրաքանչյուրը հենց այդ զգացողությամբ պետք է ապրի ու իրեն զինվորի նման պահի առավելապես այս ծանր ժամանակներում, երբ պետության ուսերին ահռելի բեռ է դրված»։ [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր