211652_close_icon
views-count13205 դիտում article-date 09:55 04-04-2020

«Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. Դեսպանատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսագրություն և հետևյալ գրառումը կատարել. «Մեր քաղաքացիները, ովքեր «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց»: Կարճ տեսանյութից երևում է, որ մեր հայրենակիցները, ովքեր չվերթների չեղարկման պատճառով ստիպված էին ընտանիքներով գիշերել օդանավակայանում, գոհ են իրենց պայմաններից։ Ավելի վաղ դեսպանատունը հայտարարել էր, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր