211652_close_icon
views-count363 դիտում article-date 09:53 04-04-2020

Օժանդակության թիրախում հասարակության խոցելի բոլոր շերտերն են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելուն նպատակաուղղված կառավարության ինը աջակցության ծրագրից հինգն ամբողջովին սոցիալական ուղղվածություն ունեն: Մնացած 4 ծրագրում նույնպես մեծ է սոցիալական բաղադրիչը, քանի որ վերջին հաշվով աջակցությունները հատկացվում են տնտեսվարողների գործունեության աջակցությանը, հետևաբար՝ աշխատատեղերի պահպանմանը: Օժանդակության 5 ծրագրում գործադիրը փորձել է ընդգրկել բոլոր խոցելի սոցիալական շերտերին: Աջակցության չափերը սահմանվել են՝ հիմք ընդունելով միջին աշխատավարձերը և նվազագույն սպառողական զամբյուղը: Միջոցառումների հիմնական առաջնահերթությունն այս փուլում հնարավորինս շատ մարդկանց օժանդակելն է: Պետությունը փորձում է սահմանափակ ռեսուրսներն այնպես բաշխել, որպեսզի հնարավորություն ունենա ճգնաժամին դիմակայել այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր