211652_close_icon
views-count3457 դիտում article-date 19:38 03-04-2020

«Սիգնալ Իդունա Պարկը» կորոնավիրուսից տուժածների համար հիվանդանոցի է վերածվում

Համաշխարհային սպորտը շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ «Բորուսիա» Դորտմունդը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ակումբի տնային խաղերի մարզադաշտը՝ «Սիգնալ Իդունա Պարկը» առաջիկա օրերին ծառայելու է որպես հիվանդանոց կորոնավիրուսից տուժված քաղաքացիների համար, հայտնում է Armsport.am-ը: Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առողջապահության նախարարությանն էր տրամադրել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը։ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 87 հազար դեպք։ 1138 մարդ մահացել է։

Նմանատիպ նյութեր