211652_close_icon
views-count76105 դիտում article-date 19:14 03-04-2020

Այսօրվա տվյալներով՝ Լոռու մարզում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 8 դեպք․ մարզպետ

Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1_ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են: Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր