211652_close_icon
views-count3590 դիտում article-date 19:00 03-04-2020

Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով

«Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղրոդագրության մեջ: «Կա մեծ հավանականություն, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով կայանալիք U6 2762 չվերթը չի կայանա։ Տվյալ չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից համապատասխան թույլտվության բացակայության պատճառով։ Մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ իրավիճակը պարզելու համար։ Բոլոր փոփոխությունների մասին կտրվեն տեղեկություններ»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր