211652_close_icon
views-count819 դիտում article-date 23:18 03-04-2020

Առողջությունն ամենաթանկ ժառանգությունն է, իսկ մաքուր խիղճը լավագույն բարձը. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Կորոնավիրուսի ծագումը և տարածումն ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց: Այսօր արդեն պարզ է, որ համավարակը լուրջ հարված է հասցրել մեր բնակչությանը: Ի թիվս այլ հետևանքների մտահոգիչ է այն, որ մեր բնակչության էական մասն ունի սպառողական վարկերի գծով պարտքեր, որոնք այս պայմաններում վերադարձնելը գրեթե դառնում է անհնարին: Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, այս տարվա հունվարի դրությամբ ՀՀ-ում սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 1 տրլն դրամի: Ավելին՝ օրերս հեղինակավոր Moody՝s վարկանշային ընկերությունը, գնահատելով ԱՊՀ երկրներում այս պահին տիրող իրավիճակը, նշում է, որը մեր երկիրը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկային երկիրն է ԱՊՀ անդամ երկրների շարքում: Այս պայմաններում էական է ՀՀ ԿԲ-ի դերը, որը ՀՀ առևտրային բանկերի հետ միասին պետք է իրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան մեղմել այս բացասական հետևանքները: Մասնավորապես պետք է այս պահին նախնական մի քանի ամսով դադարեցվի այդ վարկերի գծով տոկոսների հաշվարկը, ինչպես նաև նույնքան ժամանակով հետաձգվի այդ վարկերի մայր գումարների մարումը: Սա ոչ թե ցանկալի է, այլ խիստ անհրաժեշտ և պահանջված ինչպես մեր բնակչության (քանի որ չի դադարում բանկերի խնդիրների հետ կապված նամակներն ու հաղորդագրությունները), այնպես էլ մեր ամբողջ տնտեսության կայունության տեսանկյունից: [b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր