211652_close_icon
views-count547 դիտում article-date 15:17 03-04-2020

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. Շուշան Ստեփանյանը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական ապատեղեկատվությունը. «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։ Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»։

Նմանատիպ նյութեր