Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.«Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրականացրած աշխատանքների արդյունքում, պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը:
Արդյունքում, վերոնշյալ անձինք, կեղծ լուրերի տարածումից զերծ մնալու նպատակով, գրառումները հեռացրել են:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և հետևել պաշտոնական լրահոսին»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են, առանց փաստական որեւէ հիմքի. տեղեկատվական շտաբ
2020.04.03 13:38



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
