211652_close_icon
views-count69198 դիտում article-date 11:22 03-04-2020

Կորոնավիրուսի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայությունն են շարունակում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսի հետ կապված՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայության են անցել նաև Ճանապարհային ոստիկանները։ Արդեն մի քանի օր է, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին, 2-րդ, 3-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի, Լյուդվիգ Ղանդիլյանի և Հարություն Հարությունյանի գլխավորությամբ իրենց սպասարկվող վարչական տարածքներում կատարում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն։ Նշված վարչական տարածքներն են Արագածոտնի և Շիրակի մարզերը։ Ճանապարհային ոստիկանները նախ ստուգում են՝ արդյո՞ք ավտոմեքենաներում վարորդից ու 1 ուղևորից ավելի քաղաքացիներ կան, այնուհետև՝ արդյո՞ք նրանք հետևում են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հանձնարարականներին։ Շատ դեպքերում ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին են փոխանցում նաև պաշտպանիչ դիմակներ և ալկոգել։ Նշված ծառայությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերում ու դասակներում շարունակական են լինելու, մինչև արտակարգ դրության ավարտը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր