211652_close_icon
views-count6617 դիտում article-date 10:35 03-04-2020

Փաթեթն ուղղված է համավարակից ամենաշատ տուժածների վարկային ծանրաբեռնվածության մեղմմանը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ճգնաժամային իրավիճակում հանրապետության տնտեսական ոլորտին աջակցման երրորդ ծրագրով կառավարությունը թիրախավորել է փոքր ձեռնարկատերերին: Վարկային բեռը չծանրացնելու և ֆինանսական վիճակը մեղմելու համար կառավարությունը ընկերություններին և անհատ ձեռներեցներին առաջարկում է անտոկոս վարկեր: Դրանցից կարող են օգտվել ֆինանսական և լիկվիդայնության խնդիրների առաջ կանգնած ընկերությունները: Թիրախային խմբում ընդգրկված են վերամշակող, կացության և սննդի կազմակեպությունները, փոխադրումներ և պահեստային տնտեսություններ վարող կազմակերպությունները, զբոսաշրջության և սպասարկման ոլորտի՝ այդ թվում նաև առաղջապահական և այլ ծառայություններ մատուցողներ: Փաթեթն ուղղված է համավարակից ամենաշատ վնասը կրած ոլորտի վարկային ծանրաբեռնվածության մեղմմանը: Նկատենք սակայն, որ երրորդ ծրագրի վարկերն առաջարկվում են միայն օրինակելի վարկային և հարկային պարտավորությունների պատմություն ունեցող շահառուների համար: Կառավարությունը քննարկում է նաև ոչ օրինակելի, բայց բարվոք վարկային պատմություն ունեցողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները՝ օժանդակության երկրորդ փուլի ծրագրերով»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր