ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. պատասխանը եղել է բացասական։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի բժիշկ Շոն Քոնլիին։
Վերջինիս խոսքով՝ դրա համար այս անգամ օգտագործել են, այսպես կոչված, «էքսպրես թեստ», որի շնորհիվ 15 րոպեի ընթացքում հնարավոր է լինում ախտորոշել հիվանդությունը։«Նա առողջ է, ախտանշաններ չկան»,-ասել է բժիշկը։
Առաջին թեստը ԱՄՆ-ի նախագահը հանձնել էր մարտի 14-ին և հաջորդ օրը պարզ էր դարձել, որ Թրամփը վարակված չէ COVID-19 վարակով։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թրամփը կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել
2020.04.03 12:01


Twitter
Вконтакте
Одноклассники
