Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական դիվերսիան. Newmedia.am
[url=https://newmedia.am/am/news/10751]Newmedia.am[/url]-ը գրում է.
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում զինված միջադեպը:
«Ստացված տեղեկության համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները: Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները՝ ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և, երբ կրկին պայմաններ ստեղծվեն, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:
Մանրամասներն՝ [url=https://newmedia.am/am/news/10751]այստեղ[/url]