Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում և արտակարգ դրության պայմաններում նույնպես հետևում են Պարետի ցուցումներին:
Այսօր՝ ապրիլի 2-ին, կորոնավիրուսի տարածման ֆոնին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ ճանապարհային ոստիկանութւան 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցների հետ միասին, Ալավերդի քաղաք տանող գլխավոր ճանապարհի անցակետում բոլոր տրաանսպորտային միջոցների և անձանց տեղաշարժի հետ կապված ստուգումներ են իրականացնում:
Ոստիկանները ստուգում են քաղաք մտնող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև քաղաքացիների փաստաթղթերը, արդյոք ունեն լրացված արտակարգ դրության տեղաշարժան թերթիկ:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Լոռու մարզում կորոնավիրուսի տարածման ֆոնին Ալավերդի քաղաք մտնող գլխավոր ճանապարհի անցակետում բոլոր տրանսպորտային միջոցների և անձանց տեղաշարժի ստուգումներ են իրականացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020.04.02 21:18


Twitter
Вконтакте
Одноклассники
