211652_close_icon
views-count81124 դիտում article-date 19:00 02-04-2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկներն ասում էին. «Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչների անակնկալը մեզ էլ ավելի ոգևորեց»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին իրենց օգնությունն են ցուցաբերել։ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Այսօր՝ ապրիլի 2-ին, հերթական մարդասիրական օգնությունը ցուցաբերվեց մեզ՝ բժիշկներիս, և դա քննիչների կողմից էր։ Ճիշտն ասած, երբ հայտնեցին, որ քննիչներ են ժամանել, մի քիչ մտավախություն ապրեցինք, սակայն հետո պարզ դարձավ, որ նրանք իրենց աջակցությունն էին հայտնում մեզ՝ բժիշկներիս՝ մեզ փոխանցելով առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այսօր քննիչների այս քայլով հիշեցինք 2016 թվականի ապրիլյան այս օրը, երբ ողջ հայությունը՝ զինվոր ու բժիշկ, շինարար և ուղղակի՝ հասարակ քաղաքացի, մեկ բռունցք դարձած՝ պայքարում էին ազերի բաշիբոզուկների դեմ։

Նմանատիպ նյութեր