4821 դիտում
15:07 02-04-2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար
Այս պահին ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր թե դրական, թե թեթև ձևերով պացիենտները, և թե այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:
«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահի դրությամբ 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պոցիենտների բուժումով: Դրանք են, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրիի և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը, իրենք որոշում են կայացրել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով. «Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը:
Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա:
Դա մեզ թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որ բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթև ձևերը մեկուսացվեն այլ վայրերում»,- ասաց Թորոսյանը:
Նմանատիպ նյութեր
52131 դիտում
22:25 05-01-2018
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան