211652_close_icon
views-count68045 դիտում article-date 14:21 02-04-2020

Ֆիլիպինների նախագահը հրահանգել է գնդակահարել կարանտինը խախտողներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն հրահանգել է կրակ բացել հրազենից այն քաղաքացիների վրա, ովքեր COVID-19 կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված կարանտինը կխախտեն։ Այդ մասին հայտնել է Philippine Star թերթը։ «Իմ հրամանը բանակին և ոստիկանությանը՝ եթե կլինի կոնֆլիկտ կամ ծեծկռտուք, որը ձեր կյանքի համար վտանգ կներկայացնի, կրակեք նրանց վրա»,-ասել է Դուերտեն։ Թերթը նշում է, որ համապատասխան հրահանգը տրվել է այն բանից հետո, երբ Ֆիլիպինների Քեսոն-Սիթի քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ (քաղաքը բավականին աղքատ գոտի է համարվում) բողոքի ցույց կազմակերպեցին՝ պահանջելով տեղի իշխանություններից սնունդ և այլ պարագաներ հատկացնել իրենց։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է ցույցի 20 մասնակից։ Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2300-ը, մահացել է 95 մարդ։

Նմանատիպ նյութեր