211652_close_icon
views-count262 դիտում article-date 13:24 02-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում «Հայասա» մոտոցիկլը կողաշրջվել է. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Ապրիլի 1-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցում «Մերսեդես Բենց 312-D» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող 18-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր