211652_close_icon
views-count803 դիտում article-date 12:03 02-04-2020

Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ: «Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Կարծում եմ, որ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- ասաց նա: Վարչապետը հիշեցրեց, որ առաջին իսկ փուլում նախագահ ընտրվելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով, չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: «Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է»,- ասաց նա և նշեց, որ բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: «Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդվարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և ապահովման տեսակետից»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր