211652_close_icon
views-count514 դիտում article-date 11:51 02-04-2020

Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Փաշինյան

2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ հարցը հետեւյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր