830 դիտում
09:27 02-04-2020
Նոր չափանիշներ ԱՄՆ-ում բուժսպասարկման համար․ «Ամերիկայի ձայն»
Առողջապահության ոլորտի փորձագետները մշակել են նոր չափանիշներ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացի համար: Դրանց հիման վրա կորոշվի, թե որ հիվանդն է ստանում անհապաղ բուժօգնությոն, ով՝ ոչ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5356022.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ամերիկացի գիտնականների հրապարակած նոր զեկույցը հստակեցնում է COVID-19 ճգնաժամի պարագայում հիվանդներին բուժելու նոր ընթացակարգ, որն ընդգծում է առաջնային բուժում ստացող հիվանդների շրջանակը: Զեկույցը կազմվել է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության խնդրանքով:
Բուժման նոր չափանիշներն առաջ են քաշվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը: Այստեղ նկատվում է բժշկական պարագաների ու սարքավորումների պակաս: Ամերիկյան պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ համաճարակի արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի:
Զեկույցում ասվում է, որ չնայած վիրուսը կանխարգելելու ջանքերին, մեծ թվով հիվանդանոցներ կունենան բժշկական պարագաների կարիք, որոնք կգերազանցեն եղած թոքերի արհեստական շնչառության սարքերի, պաշտպանիչ սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկա քանակը: Այն ընդգծում է նաև, որ մատակարարման արագությունը ևս կարող է բավարար չլինել ամբողջապես բոլոր հիվանդանոցների կարիքները հոգալու համար: Այս հանգամանքների պատճառով անհրաժեշտ է անցում կատարել Ճգնաժամային բուժխնամքի նոր չափանիշներին:
Անհրաժեշտ են լինելու դժվարին որոշումներ՝ համաճարակի պայմաններում սահմանափակ հնարավորությունների արդյունավետ կառավարման և բաշխման հետ կապված հարցերում, ասված է զեկույցում:
Ճգնաժամային այս չափանիշների ուղեցույցը հրապարակվել էր առաջին անգամ 2009 թվականին Կատրինա և Սենդի մրրիկների օրերին: Դրանք մոտ էին կիրառման H1N1 վիրուսի համաճարակի ժամանակ, սակայն այդպես էլ երբեք գործի չեն դրվել:
Այսօր այս նոր չափանիշները կենտրոնանում են ոչ թե մեկ անհատի կյանքի փրկման, այլ հնարավորին չափով շատ կյանքեր փրկելու մոտեցման վրա՝ հաշվի առնելով բժշկական պարագաների, դեղամիջոցների պակասն ու անձնակազմի գերզբաղվածությունը:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
11:47 24-03-2023
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
7330 դիտում
14:35 29-06-2017
ԱՄՆ-ն նոր չափանիշներ է սահմանել 6 պետությունների քաղաքացիներին վիզա տրամադրելու համար
2562 դիտում
10:19 19-03-2020
Ինչ է պետք դատավոր դառնալու համար. նոր չափանիշներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը