211652_close_icon
views-count15959 դիտում article-date 21:32 01-04-2020

Պարետի որոշմամբ ևս 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման, 6 ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252. 2) «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ գործող թերթի կրպակներ, 3) «Ինեսսա» ՍՊԸ՝ գ. Այնթապ 4) «Արտ Սիթի» ՍՊԸ՝ գ․Մխչյան. 5) «Գոֆրոլայն» ՍՊԸ՝գ․Մարմարաշեն: Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Նմանատիպ նյութեր