211652_close_icon
views-count104943 դիտում article-date 20:02 01-04-2020

Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/10656?fbclid=IwAR0Mja2JJh1OOAYbjIksHVtuKTHtKrOTP7_wLbB0rDMwyIVXtR3GF_XVSyA]Newmedia.am[/url]-ը գրում է. Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել էին վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր