211652_close_icon
views-count40003 դիտում article-date 19:30 01-04-2020

Երևանի ճանապարհային ոստիկանները պարզել են Երևանում կասկադյորական ավտովթարի հետևանքով կողաշրջված Toyota Land Cruiser–ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությայն 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արմեն Գրիգորյանի գլխավորւթյամբ, պարզել են մարտի 28-ին Երևանում խոշոր ավտովթարի ենթարկված Toyota Land Cruiser մակնիշի 99 AM 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արմեն Հարությունյանը նշված ավտոմեքենայով Լեռ Կամսարի փողոցի 30/5 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր